30-ամյա Համլետը ամաբաստնյալի աթոռին է հայտնել խուլգիանության և անձին մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության, նա 21.01.2014 թվականին գիշերը ժամը 3-ի սահմաններում երևանյան հյուրանոցներից մեկի նախասրահում անհարկի վիճաբանել է Գայանե Սայադյանի հետ: Այս ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ անհարագելից վերաբերմունք ներկաների նկատմամբ` շուրջ 10-15 րոպե տևողությամբ աղմկել է, իր մոտ եղած գումարը նետել է վերջինիս դեմքին,սեռական բնույթի հայոյաքներ է տվել Գ. Սայադյանին, որի հետևանքով խախտելով է հյուրանոցի բնականոն աշխատանքը:
Այնուհետև, վերը նշված միջադեպի հետ կապված, նույն օրը ժամը 5:30-ի սահմաններում Համլետը վիճաբանել է Գայանեի որդու հետ, որից հետո Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հասցեում գործող «Մարիամ-Մհեր» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել է տղայի ձախ նստատեղին և ազդրերին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև մարմանական վնասվածք:
Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: