Տուժողները վստահեցնում էին, որ չեն հարձակվել փաստաբանի վրա

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Կամազի» գործով հերթական դատական նիստը: Նախորդ դատական նիստն ավարտվել էր տուժողներից մի քանիսի հարցաքննությամբ:

Այսօրվա նշանակված նիստին չէին ներկայացել տուժողներից ոմանք, բացակայում էր նաև ամաբաստանյալ Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը: Վերջինս դիմում էր ներկայացրել դատարան` նշելով, որ մայիսի 15-ին իր աշխատանքային գրաֆիկը ծանրաբեռնված է` խնդրելով դատական նիստը հետաձգել:

Նման միջնորդության դեմ չառարկեցին դատավարության մասնակիցները: Դատարանը որոշեց նշանակված դատական նիստը հետաձգել և այն նշանակել մայիսի 25-ին ժամը 12:00-ին:

Մինչև դատական նիստը տուժողները վորդովված խոսում էին նախորդ նիստի ընդմիջման ժամանակ կայացած վեճի մասին, որը ըստ լրատվամիջոցների որակվել էր «հարձակում փաստաբան Լիանա Բալյանի վրա»: Մանսավորապես, «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ տնօրեն Անահիտ Խալաթյանը տեղեկացրեց, որ պատիվ է պահանջելու իրեն զրպարտելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել