Հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին մասնակցելու հայտեր չկան

Առ այսօր ոչ մի հասարակական կազմակերպություն հայտ չի ներկայացրել՝ մասնակցելու Հակակոռուպցիոն խորհրդի  մրցույթին: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ՀՀ կառավարության աշխատակազմից Մարինե Թովմասյանը, ով հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձն է: Նա հավելեց, որ եղել է երկու զանգ:

Նշենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ