Մայիսի 1-ին, ժամը 15.10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդին հարակից ձորում` Ձորագետ գետում, հայտնաբերվել է Ա. Ս.-ի (ծնվ. 1961թ.) դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Ա.Ս.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: