Ինչպես հայտնում է գերմանական Deutshce Welle պարբերականը` Սենեգալի (Արևմտյան Աֆրիկա) նախկին նախագահի որդին՝ Քարիմ Վանդը, 4 տարի ճաղերի ետևում կանցկացնի: Պարզվում է, որ շքեղ կյանքի սիրահար, 46 ամյա ֆինանսիստը, չարաշահելով պաշտոնական դիրքը, պաշտոնավարման 5 տարիների ընթացքում խոշոր չափի գումարներ է յուրացրել:
Սենեգալի դատարանի դատավոր Հենրի Գրեգորի Դիոպի փոխանցմամբ` Քարիմ Վանդը կալանավայր է տեղափոխվել երկուշաբթի օրը: Վերջինս մեղադրվում է բրիտանական Վիրջինյան կղզիներում և Պանամայում գործող օֆշորային ընկերություններում առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ թաքցնելու համար:
Մեղադրյալը պարտավորվում է նաև մոտ 210 միլիոն դոլար տուգանք վճարել: Նշենք նաև, որ շաբաթ օրը, Քարիմ Վանդը Սենեգալի դեմոկրատական կուսակցության կողմից ընտրվեց որպես 2017 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու:
Պատրաստեց՝ Լիլիթ Գասպարյանը