Ոստիկանները հայհոյել են ու բռնություն կիրառել քաղաքացու նկատմամբ. հաղորդում է տրվել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ասատուր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով Երևանի Կոմիտաս-Տիգրանյան փողոցների խաչմերուկից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին, որի ընթացքում հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ, ապա վնասել են իր ավտոմեքենայի ապակին: Հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ասատուր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել