Թափուր պաշտոն ՀՀ դատական համակարգում

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է փակ մրցույթ Լոռու մարզի   ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Գրասենյակի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ  նյութեր և տեղեկատվություն, կազմակերպում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, արխիվացնում և պահպանում է էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերը, վարում է պետական տուրքի հաշվառումը, կազմում է վիճակագրական հաշվետվություններ, պատասխանատվություն է կրում գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար, ապահովում է «Դատական համակարգ» ծրագրի անխափան աշխատանքը, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Գրասենյակի մասնագետն ունի Օրենքով, Աշխատակազմի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 04.02.2015թ.:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 16.02.2015թ. ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Լրացուցիչ մանրամասները՝ ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել