Այսօր Galatv.am-ը տեղեկություն է տարածել, որ Գյումրու Մուսայելյան փողոցում զորամասը լքած ռուս զինվորականը սպանել է գյումրեցի ընտանիքի 6 անդամներին:
Իրավաբան.net-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ, ով տեղեկացրեց. «Կարող եմ փաստել, որ ունենք 6 անձի դիակ, այսինքն` Գյումրիում ընտանիքի 6 անդամ է սպանվել»:
Տիկին Տռուզյանը նաև հաղորդեց, որ նույն ընտանիքի 7-րդ անդամը` 6-ամսական մանկահասական երեխան, ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
«Մենք նաև ահազանգ ենք ստացել Գյումրու զորամասից, որ փախուստի է դիմել զինծառայող»,- շեշտեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հավելելով. «Սպանության դեպքի վայրում գտնվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել փախուստի դիմած զինծառայողի անունը և ազգանունը: Այսինքն` բացառված չէ կապը փախուստի դիմած զինծառայողի և 6 անձի սպանության միջև»:
Լուսանկարը` Ֆոտոլուրի