Իրավաբան.net-ը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
2015 թվականը թո’ղ հաջողակ և երջանիկ տարի լինի ձեզ համար: Մենք նույն ակտիվությամբ և պատրաստակամությամբ կնպաստենք ՀՀ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման գործընթացին, կշարունակենք իրավական դաշտին առնչվող մասնագիտական նյութերի հրապարակումը, կիրականացնենք լրագրողական հետաքննություններ` վեր հանելով բազմաթիվ խնդիրներ ու տալով դրանց լուծումներ:
Իրավաբան.net-ի լրագրողները 2014-ին արժանացել են բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, մենք փորձում ենք Ձեզ փոխանցել իրավական տեղեկատվություն` պրոֆեսիոնալ մատուցմամբ:
2015-ին դիտե’ք «Իրավական շաբաթ» հաղորդաշարը, իմացեք` որն է «Իրավունքի ուժը», եղե’ք «Իրազեկ քաղաքացի», լսե’ք հասարակության ձայնը ու ճանաչե’ք նրա կարծիքը, հետևե’ք հնչեղություն ստացած դատական գործերին, տեղեկացե’ք դաշտում գործող իրավաբանական ընկերությունների մասին, մեզ հետ բացահայտե’ք հայտնի իրավաբաններին:
Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են (ՀՀ Սահմանադրությունից): Մենք աշխատում ենք Ձեր իրավունքների պաշտպանության համար:
Շնորհավո’ր Ամանոր և Սուրբ ծնունդ, իրացրե’ք իրազեկ լինելու Ձեր իրավունքը մեր միջոցով: