Ինչպե՞ս է Ամանորը նշելու Արդարադատության նախարարի առաջին տեղակալը

Արդարադատության նախարարի 1-ին տեղակալ Արսեն Մկրտչյանն Ամանորը նշելու է տանը` ընտանիքի անդամների հետ: Նրա երկու երեխաները 10 և 11 տարեկան են, նրանք արդեն նամակներ են գրել Ձմեռ պապուն, փոխանցեց պարոն Մկրտչյանը: Նա նաև ասաց, որ նախորդ տարի հետաքրքիր է անցել իր երեխաների նվերների հանձնումը:

«Անընդհատ սպասում էին, թե Ձմեռ պապիկը երբ է գալու ու ոնց: Բոլոր դիրքերը դիրքավորել էին` դռնից, պատուհանից և այլն, բայց այդպես էլ չհաջողվեց նրանց Ձմեռ պապիկին տեսնել»,- ասաց նախարարի առաջին տեղակալը` հավելելով, որ փորձում է դեկտեմբերի 31-ի արարողությունն առավել հետաքրքիր դարձնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել