Արդարադատության նախարարի 1-ին տեղակալ Արսեն Մկրտչյանն Ամանորը նշելու է տանը` ընտանիքի անդամների հետ: Նրա երկու երեխաները 10 և 11 տարեկան են, նրանք արդեն նամակներ են գրել Ձմեռ պապուն, փոխանցեց պարոն Մկրտչյանը: Նա նաև ասաց, որ նախորդ տարի հետաքրքիր է անցել իր երեխաների նվերների հանձնումը:
«Անընդհատ սպասում էին, թե Ձմեռ պապիկը երբ է գալու ու ոնց: Բոլոր դիրքերը դիրքավորել էին` դռնից, պատուհանից և այլն, բայց այդպես էլ չհաջողվեց նրանց Ձմեռ պապիկին տեսնել»,- ասաց նախարարի առաջին տեղակալը` հավելելով, որ փորձում է դեկտեմբերի 31-ի արարողությունն առավել հետաքրքիր դարձնել: