Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տարեկան դասակարգումների համաձայն Սոմալին և Հյուսիսային Կորեան համարվում են ամենակոռումպացված պետությունները: 175 պետություն գնահատվել են 0-ից (խիստ կոռումպացված) 100 միավորի (չկոռումպացված) սանդղակով: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությանը հրապարակած տվյալների, պարզվում է՝
- Սոմալին՝ Հյուսիսային Կորեայի հետ կիսում է վերջին՝ 174-րդ տեղը, գնահատվելով յուրաքանչյուը 8 միավոր:
- ԱՄՆ-ը գնահատվել է 74 միավոր, դառնալով 17-րդը ցանկում, նման միավոր գրանցվել էր նաև անցած տարի: ԱՄՆ-ի հետ միասին 17-րդ տեղը կիսում են Իռլանդիան և Հոնկոնգը: Նրանցից առաջ են անցել Ճապոնիան և Բելգիան՝ կիսելով 15-րդ տեղը (76 միավոր), Գերմանիան և Իսլանդիան զբաղեցնում են 12-րդ տեղը (79 միավոր), Սինգապուրը՝ 7-րդ տեղը (84 միավորով), Նորվեգիան և Շվեյցարիան կիսում են 5 –րդ տեղը` ունենալով 86 միավոր:
- Դանիան և Նոր Զելանդիան համարվում են ամենաչկոռումպացված պետությունները: Նրանք գլխավորում են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը, ունենալով համապատասխանաբար 92 և 91 միավորներ:
- Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցիչը այս տարի ստացել է 37 միավոր՝ զբազեցնելով 94-րդ տեղը: Նախորդ տարի նույնպես Հայաստանը զբաղեցրել է 94-րդ տեղը՝ 36 միավորով, արդյունքում այս տարի Հայաստանը ստացել է 1 միավոր բարձր՝ նախորդ տարվա համեմատ:
- Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 52 միավորով, նշենք, որ նախորդ տարի Վրաստանը զբաղեցրել էր 55-րդ տեղը՝ 49-ը միավորուվ:
- Ադրջեբանը գտնվում է 126-րդ տեղում՝ 29 միավորով, իսկ նախորդ տարի զբաղեցնում է 127-րդ տեղը՝ 28 միավորով:
- Ռուսաստանն այս տարի զբաղեցնում է 136-րդ տեղ՝ 27 միավորով, նախորդ տարի՝ 127-րդ տեղ՝ 28 միավորով: