Դատավոր Մարգարիտա Հարթենյանի հայտարարագրած եկամուտները

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը նշված պաշտոնը զբաղեցում էր 2007 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 21-ը: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 15.000.000 ՀՀ դրամ, 35.000 ԱՄՆ դոլլար և 50.000 Եվրո, որոնք հարկային տարվա վերջում մնացել են անփոփոխ:

2013թ.-ին Մ. Հարթենյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 5.079.888 ՀՀ դրամ:

Դատավորի հետ որպես փոխկապակցված անձ ներկայացված է վերջինիս ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանը, ով եկամուտ չի հայտարարագրել:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հոկտեմբերի 21-ի հրամանագրով դատավոր Մ. Հարթենյանը նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ