Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր դատավորներ նշանակելու մասին: Մասնավորապես ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի լիազորությունները և նրան նշանակվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները` որոշում եմ. Մարգարիտա Հարթենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:
իևնույն հրամանագրով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ են նշանակվել Գայանե Կարախանյանը և Հարություն Ենոքյանը՝ դադարեցնելով իրենց լիազորությունները համապատասխան դատարաններում:
Լուսանկարը՝ court.am-ի: