«Պետք է դեպոնացնել, բայց վկայի ցուցմունքը»

Իրավաբան Արա Ղազարյանը նշում է, որ Հայաստանում 3 անգամ մասնակցել է դեպոնացման գործընթացի. «Խոսքը վերաբերում է այլ պետության քննչական գործողությանը Հայաստանում, որը պետք է դեպոնացվեր այստեղ, քանի որ վկան գտնվում էր ՀՀ-ում և չէր ցանկանում գնալ ԱՄՆ-ում` մասնակցելու դատավարությանը: Նրա դեպոնացված ցուցմունքը հետագայում օգտագործվել է Ամերիկայում: Նման բացառիկ դեպքերում այդ ցուցմունքն, իհարկե, շատ անհրաժեշտ է»,- պատմեց իրավաբանը` հիմնավորելով, որ ինքը գործեր է ունեցել, երբ վկան հարցաքննվել է դատարանում և հաջորդ օրը չի ներկայացել նիստին:

«Այլ կերպ ասած` այդ վկային հեռացրել են դատական քննությունից, սակայն նա կարևոր առանցքային վկա էր: Այ, եթե դեպոնացումը ունեցած լինեինք, արդեն դատարանը նրա ցուցմունքը կընդուներ` որպես առանցքային ապացույց»,- փոխանցեց իրավաբանը:

Նա նաև անդրադարձավ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացմանը` անթույլատրելի այն համարելով. «Անհասկանալի է` ի՞նչ միտք ունի մեղադրյալի ցուցմունքը դեպոնացնել, եթե հետագայում այն պետք է ստուգվի դատարանում: Միգուցե կա հանգամանքներ, որոնք ստիպել են այս ինստիտուտը ներդնելու քայլեր անել, սակայն ես կողմ եմ, որ մեղադրյալի մասով հանվի: Մյուս կողմից` ես չեմ կարծում, որ սա հաճախ է կիրառվելու: Եթե այդպես է, ապա նշանակում է` նախաքննության մարմինը կարելի է հանել, ընդամենը դեպոնացնել ցուցմունքը և տանել դատարան»,- եզրահանգեց պարոն Ղազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել