«ՀՀ վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն.
«Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի` 15 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի` 20 հազար դրամի չափով»:
Հարգելի’ վարորդներ, որպեսզի խուսափել վերոնշյալ տուգանքներից, անհրաժեշտ է չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները: