«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մասնավոր շատ ընկերությունների ղեկավարներ ստիպում են աշխատակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համաձայնագիր ստորագրել: Հիմնական ահազանգերը եկել են բանկերից, որտեղ պատճառաբանել են, թե վարչապետը ներքին հրահանգ է տվել պարտադիրը կիրառել:
Օրերս ՀՀԿ նիստին շտապող ՀՀ վարչապետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է նման հրահանգ տվել: Սակայն նա կտրուկ հերքել է լուրը՝ ասելով, թե իր անունից որևէ մեկն իրավունք չունի նման հրահանգի մասին խոսել. «Քաղաքացիներն ազատ են ֆոնդեր ընտրելու կամ չընտրելու հարցում, պարտադիր ոչինչ չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: