Երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ`
ա) նրանք անհայտ են, կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող.
բ) դատարանը նրանց ճանաչել է անգործունակ.
գ) դատարանը նրանց զրկել է ծնողական իրավունքներից.
դ) նրանք դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրան դաստիարակելուց ու պահելուց։