ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 174 սահմանում է հղիության ապօրինի արհեստական ընդհատման (աբորտ կատարելու) քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև պատժամիջոցների տեսակները՝ կախված բժշկական կրթությունից և արարքի հետևանքներից։
Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը պատժվում է․
- տուգանքով՝ առավելագույնը 20ապատիկի չափով, կամ
- հանրային աշխատանքներով՝ 80–150 ժամ տևողությամբ, կամ
- որոշակի պաշտոն կամ գործունեություն իրականացնելու իրավունքից զրկումով՝ առավելագույնը 3 տարի, կամ
- կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս, կամ
- ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի։
- Եթե արարքը անզգուշությամբ առաջացրել է տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք, կամ կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ՝ 1-ից 4 տարի։
Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը պատժվում է․
- տուգանքով՝ 10–30 ապատիկի չափով, կամ
- հանրային աշխատանքներով՝ 100–200 ժամ, կամ
- կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1–2 ամիս, կամ
- ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի։
- Եթե արարքը անզգուշությամբ առաջացրել է տուժածի մահ կամ այլ ծանր հետևանք, կամ կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ՝ 2–5 տարի։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։