Հրապարակվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 2024-2025 (1-ին կիսամյակ) թվականներին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցը

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում իրականացվող «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 2024-2025 (1-ին կիսամյակ) թվականներին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկում։

Մշտադիտարկման գործընթացի շրջանակներում կազմակերպվել են առցանց ֆոկուս խմբային քննարկումներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ միջոցառումների ծրագիրն իրականացնողները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և փորձագետները: Որակական և քանակական մեթոդների կիրառությամբ ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ  հավաքագրվել է համապարփակ տեղեկատվություն, որի արդյունքում կատարվել են երկու մակարդակի գնահատումներ․ ընթացակարգային (քանակական) և ազդեցության մակարդակի (որակական):

Մշտադիտարկման խմբի կողմից մշակված մեթոդոլոգիային համաձայն կատարված գնահատումները ներկայացվում են ստորև․

Ընթացակարգային (քանակական) գնահատումն իրականացվել է հետևյալ երկու բանաձևերով՝

  1. ամբողջությամբ կատարված գործողությունների քանակի տոկոսային հարաբերակցության մեթոդով՝ գործողությունների ընդհանուր թվի նկատմամբ, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2024-2025 (1-ին կիսամյակ) թթ-ների համար կազմել է 34.62%, 
  2. վարիացիոն շարքի համակշռված միջինի մեթոդով, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2024-2025 (1-ին կիսամյակ) թթ-ների համար կազմել է 65,38%։

Ազդեցության մակարդակի (որակական) գնահատման նպատակով գնահատվել են մեթոդոլոգիայով մշակած չափանիշներին համապատասխան 7 գործողություն, որոնցից 5-ի կատարումը գնահատվել է ոչ ամբողջական իրականացված, 2-ի կատարումը՝ իրականացված չէ։

Հասարակական մշտադիտարկման արդյունքում կազմվել է զեկույցի նախագիծ, որն ուղարկվել էր ռազմավարության կատարող և համակատարող բոլոր պետական մարմիններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ նախագծի վերաբերյալ առաջարկներ ու դիտարկումներ ստանալու նպատակով: Արդյունքում, ամփոփելով ստացված առաջարկներն ու դիտարկումները, մշակվել է զեկույցի վերջնական տարբերակը:

Ծանոթացե՛ք ՀՀ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թթ․ գործողությունների իրականացման ծրագրի 2024-2025 (1-ին կիսամյակ) թթ․ իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցին այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել