Այսօր աչքովս ընկավ մի տեսանյութ, որում Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխանափոխության երկու տարբերակ է նշում՝ իմպիչմենտ և Նեպալի օրինակը: Iravaban.net–ը տեղեկանում է Արայիկ Հարությունյան ֆեյսբուքյան էջից։
«Ուրեմն փոխանակ սա գնա ամեն օր տասը մոմ վառի, որ վարչապետ Փաշինյանն ու հեղափոխության մասնակիցները 2018-ի հեղափոխության ժամանակ և դրանից հետո մի սանտիմետր չշեղվեցին ոչ բռնի, խաղաղ գործողությունների սկզբունքից, եկել է Նեպալի օրինակ է բերում:
Հ.Գ. Բայց լավ է, որ գիտակցել են, որ ընտրություններով ունեն զրո շանս», – նշում է Արայիկ Հարությունյանը: