Իրավաբան.net-ի տեղեկություններով` Խաչատուր Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական: Նա այդ պաշտոնում նշանակվել է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մայիս 6-ի հրամանով` երեք ամիս փորձաշրջանով:
Տեղեկացնենք, որ Խաչատուր Տոնոյանը նոտար Հասմիկ Հարությունյանի ամուսինն է: