«Հրայր, վստահ եմ գիտես՝ ես ինչ կասեի և ինչպես կասեի». ներկա նախարարը՝ նախկինին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Մի արեք էսպիսի բաներ… Հենց նոր կարդացի նյութը: Հրայր Թովմասյանից ծանր ժառանգություն ստանալու մասին հայտարարություն չեմ արել երբևէ: Ասել եմ, որ համակարգն ունի բազում հիմնախնդիրներ, և դա այդպես է:

Այդպես է եղել Հրայրի՝ համակարգն ընդունելու ժամանակ, այդպես է նաև հիմա, երբ ես ստանձնեցի նախարարի պաշտոնը: Ուղղակի տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ և մարտահրավերներ կան: Ընդհանրապես իմ տեսակին և ոճին բնորոշ չէ խոսել իմ նախորդների մասին, առավել ևս՝ գործունեությունս սկսել անցյալը սևացնելով…. Հուսով եմ՝ սա թյուրիմացության արդյունք է: Լրագրողներ, հարգում եմ Ձեզ և կարևորում Ձեր աշխատանքը: Սակայն ակնկալում եմ նաև փոխադարձ հարգանք: Հրայր, վստահ եմ գիտես՝ ես ինչ կասեի և ինչպես կասեի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել