Ազգային ժողովը 67 կողմ, 18 դեմ ու 29 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը:
Հիշեցնենք, որ օրենքի այդ նախագծով գործատուները պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում ազատվելու են տույժերից և տուգանքներից, իսկ աշխատողները կարող են դիմում գրել գործատուներին և հետ ստանալ իրենց գումարները: