ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Դավթյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1970 թ., դեկտեմբերի 26, ք. Կիրովական (ն. Վանաձոր)
Կրթություն
1989-1996 թթ.- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1995-1997թթ.-ՀՀ կենտրոնական բանկ` իրավական խորհրդական
1997-2002թթ.-ՀՀ ֆինանսների նախարարության Իրավաբանական գլխավոր վարչության պետ
1998-2000թթ.-«Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն` տնօրենների խորհրդի անդամ
200-2001թթ.-«Հայխնայբանկ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ
1999-2004թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի անդամ
2003-2005թթ.-«Հայագրոբանկ» ԲԲԸ` լուծարային հանձնաժողովի անդամ
2006-2008թթ.- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական
2003-2010թթ.- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ
2002-2013թթ.- ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական
2009թ.-ից` «Շանսի Նաիրիտ» ՀՁ` տնօրենների խորհրդի անդամ
2013-2014թթ.-«Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ` համակարգող իրավաբան
2014թ.-ի մայիսի 5-ից` ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Այլ տվյալներ
1989-1991թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, սերժանտ:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և երկու որդի: