«Հովհաննես Մանուկյանն իմ ընկերն ու վաղեմի բարեկամն է»: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նոր նախարար Հովհաննես Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ:
Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին, շնորհավորել նորանշանակ նախարարին:
«Նորանշանակ նախարարին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր աշխատակինցերին երեք ու կես տարվա ընթացքում միասին աշխատելու համար: Շնորհակալ եմ նաև ՀՀ Նախագահին ու վարչապետին այս տարիների աշխատանքի, ինչպես նաև իմ ցանկությունն ու խնդրանքը հարգելու՝ ՀՀ կառավարությունում աշխատանքս այլևս չշարունակելու համար»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Լուսանկարը` moj.am-ի