Նախագահի հրամանագրերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Արտեմ Ասատրյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում` Արմեն Աշոտյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում` Արմեն Գեւորգյանը:
Նախագահի հրամանագրով Գագիկ Խաչատրյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար: