«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հաստատեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը հակասահմանադրական ճանաչված դրույթները համարվում են սահմանադրական:
Վարչապետը նշեց, որ բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով`նշելով, որ այսօրվանից ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը օրենսդրական փոփոխություններ կկատարի և կներկայացնի Ազգային Ժողով:
Նրա կարծիքով` սա բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար: Այս թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահած անձինք հնարավորություն կունանան իրենց հետ մասին մասնակցել օրենսդրական փոփոխությունների մշակմանը:
Տիգրան Սարգսյանը երկխոսություն է ակնկալում քաղաքացիական հասարակության հետ: