Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման միջնորդությունը բավարարվել է։ Նրան կալանավորել են 2 ամսով։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել