Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
137-րդ հոդվածի փոփոխություն («Անտոմս երթևեկելը»)
- Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը առաջացնում է տուգանքի նշանակում․
- Տեղական հաղորդակցության գնացքներով՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով
- Միջազգային հաղորդակցության գնացքներով՝ ահմանված նվազագույն աշխատավարձի 40 ապատիկի չափով,
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում երթևեկության արժեքը վճարելու պարտավորությունից։
Այս փոփոխությունը հստակեցնում է վարչական պատասխանատվությունը և տուգանքի չափերը։
Նոր 226․1 հոդվածի ներդնում («Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար տուգանք նշանակող մարմինը»)
- Նոր հոդվածը սահմանում է անտոմս երթևեկելու համար տուգանք նշանակող մարմինները․
- Տուգանք է նշանակում երկաթուղային ենթակառուցվածքի կառավարիչը կամ երկաթուղային շարժակազմի օպերատորը,
- Տուգանքի նշանակման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։
Այս նոր հոդվածը լրացնում է օրենսգրքում առկա օրենսդրական բացը և հստակեցնում, թե ով է իրավասու տուգանք նշանակելու համար։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է՝
- Անտոմս երթևեկելու համար տուգանքի նշանակման մարմնի բաց օրենքով սահմանված բացը լրացմամբ,
- Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմամբ,
- Տուգանքի չափերի և նշանակման կարգի հստակեցմամբ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ոլորտում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը պետական բյուջեի փոփոխության չի հանգեցնում։
Ակնկալվող արդյունքը․
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի բնագավառում անտոմս երթևեկելու կանխարգելումը և վարչական տուգանքի նշանակումը:
Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն
Նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ գործադիր մարմնի ոլորտային ենթաօրենսդրական ակտերի մշակում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2025 թվականի մարտի 24-ի նիստի թիվ ԿԱ/90-2025 արձանագրության 2.1-ի կետի պահանջներից։