Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձն Ուսուցչի միջազգային օրվա առթիվ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ, որում ասվում է․
«Սիրելի՛ ուսուցիչներ
Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում:
Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել