Գեղարքունիքի պարեկները կանխել են թմրամիջոցների ապօրինի իրացումը

Պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 24-ին Վարդենիս քաղաքի Գայի փողոցում ձերբակալել և, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել Դարակերտ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի։

Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ, որոնք հետագա փորձաքննությամբ հաստատվել է, որ փաթեթներում մարիխուանա է։ Նմանատիպ թմրամիջոցը նա ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվածը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքից իրացնելու նպատակով վերցրել է 17 փաթեթ, որոնցից 10-ը տեղադրել է Մարտունիում, իսկ 5-ը՝ Վարդենիսում։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել