Ի՞նչ ապրանքներ կարելի է ներմուծել առանց սահմանափակումների․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ թարմացվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված այն ապրանքատեսակների ցանկը, որոնց ներմուծումը ՀՀ տարածք չի ենթարկվում սահմանափակումների։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Թարմացված ցանկը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում։

Ըստ հրապարակված տվյալների՝ սահմանափակումների չեզոքացման ցանկում ներառված է 226 ապրանքատեսակ։

ՊԵԿ-ը հորդորում է ներմուծողներին և շահագրգիռ անձանց ծանոթանալ թարմացված ցանկին՝ ապահովելու մաքսային ընթացակարգերի ճիշտ իրականացումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել