2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։
Գրանցման համար անհրաժեշտ քայլերն են․
- գրանցվել էլեկտրոնային հարթակում,
- հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,
- ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո,
- ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։
Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով։