Iravaban.net-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկանում է, որ ս․թ․ սեպտեմբերի 26-29-ը հանրապետությունում գրանցվել է 33 ավտովթար, որոնց հետևանքով 55 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Այս ընթացքում նաև արձանագրվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 58 դեպք։