Գրիգոր Ամիրյանը նշանակվել է Քննչական կոմիտեի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ս․թ․ սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրաման՝ Քննչական կոմիտեի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխատու նշանակել Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Ամիրյանին, իսկ կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալ Հասմիկ Լևոնյանին` հակակոռուպցիոն ծրագրերի պատասխատուի փոխարինող։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականին հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 7—րդ կետը և ղեկավարելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 46․1-ին հոդվածով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Iravaban.net–ը ստորև ներկայացնում է Գրիգոր Ամիրյանի կենսագրությունը.

Ծնվել է 1988 թվականի հունիսի 8-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության ՀԿԳ քննիչ,

2021-2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,

2020-2021թթ. – ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,

2019-2020թթ. – ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,

2017-2019թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,

2016-2017թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,

IX-X.2016թ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ,

V-IX.2016թ. – ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ,

2013-2015թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ,

2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։

Կրթություն

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,

2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան,

2015 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան՝ դատախազի մասնագիտացմամբ։

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2008-2010թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է ունի մեկ երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել