Բեռների նախաթռիչքային զննումը

Օդանավակայանների գործադիր մարմինները կազմակերպում են փոխադրման ընդունված բեռների նախաթռիչքային զննում, որն իրականացնում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները:

Բեռների նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանների բեռնային համալիրների զննման տեղամասերում` դրանք փոխադրման ընդունելու ժամանակ:

Նշենք, որ օդանավով փոխադրվող բեռը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումների կիրառմանը`
ա) զննում` բացելու միջոցով.
բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում.
գ) զննում` փորձարկման խցիկի միջոցով.
դ) զննում` պայթուցիկ նյութերի գազաանալիզատորների և հատուկ վարժեցված շների միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել