Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2013 թվականի ընթացքում վաստակել է 5 միլիոն 423 հազար 22 դրամ: Հարկային տարվա սկզբում վերջինս ունեցել է 875 հազար 261 դրամ, 79 դոլար և 1102 եվրո, որոնք տարվա ավարտին չեն փոփոխվել՝ մնացել են նույնը:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:
Նշված աղբյուրի համաձայն՝ աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3 միլիոն 652 հազար 680 դրամ, իսկ այլ եկամուտները՝ 1 միլիոն 770 հազար 342 դրամ:
Պատգամավորը որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել: