Որքա՞ն գումար է վաստակել անկախ պատգամավորը

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2013 թվականի ընթացքում վաստակել է 5 միլիոն 423 հազար 22 դրամ: Հարկային տարվա սկզբում վերջինս ունեցել է 875 հազար 261 դրամ, 79 դոլար և 1102 եվրո, որոնք տարվա ավարտին չեն փոփոխվել՝ մնացել են նույնը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:  

Նշված աղբյուրի համաձայն՝ աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3 միլիոն  652 հազար  680 դրամ, իսկ այլ եկամուտները՝ 1 միլիոն 770 հազար 342 դրամ:

Պատգամավորը որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ