Նոտարի գործունեությունը կասեցվում է`
1) եթե երեք ամիս անընդմեջ չի վճարել նոտարական պալատին վճարվող անդամավճարները.
2) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ մինչև 6 ամիս ժամանակով.
3) եթե նոտարը դատական կարգով ճանաչվել է անվճարունակ՝ անվճարունակության ողջ ժամանակահատվածում.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով և ժամկետներում:
Նոտարական գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է արդարադատության նախարարը` նշելով գործունեության կասեցման ժամկետը: Վերոնշյալ 1-ին ենթակետով նախատեսված դեպքում նոտարի գործունեությունը կասեցվում է մինչև անդամավճարի վճարումը:
Նոտարի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Գործունեությունը կասեցված նոտարն իրավունք չունի կատարել նոտարական գործողություններ՝ մինչև կասեցման ժամկետի ավարտը: Նա իրավունք ունի իրականացնել նոտարական այլ գործունեություն:
Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը պահպանում է նոտարական պալատը` արդարադատության նախարարի սահմանած կարգով:
Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեության կասեցման մասին որոշումը: