Հայաստանում պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունքն ու որակավորման չափանիշները կարգավորվում են «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով։ Այս դրույթները սահմանում են, թե ինչպիսի անձինք կարող են մասնակցել գնումներին, ինչպես նաև մասնակցության համար պահանջվող որակավորման չափանիշները։
Պատվիրատուի ղեկավարը որոշումն ընդունում է՝ հիմնվելով հետևյալ դեպքերի վրա՝
- Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու մասին հայտարարությունը,
- Կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը, կամ
- Պայմանագրի միակողմանի լուծման մասին հայտարարությունը։
Որոշման ընդունումից հաջորդ օրը այն փոխանցվում է լիազորված մարմնին և մասնակցին։
Ովքե՞ր իրավունք չունեն մասնակցել գնումներին
Օրենքը բացառություններ է սահմանում, և առհասարակ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր․
- հայցի ներկայացնելու օրվան դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ․
- որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված է.
- որոնց վերաբերյալ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դարձել է անբողոքարկելի, իսկ բողոքարկված լինելու դեպքում թողնվել է անփոփոխ.
- որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Սույն կետով նախատեսված պայմանը չի գործում միջազգային պայմանագրերով նախատեսված միջոցների հաշվին կատարվելիք գնման գործընթացների նկատմամբ.
- որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Ե՞րբ է մասնակիցը ներառվում մասնակցության իրավունք չունեցող անձանց ցուցակում
Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե․
- խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,
- որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Ինչպե՞ս է կազմվում և հրապարակվում ցուցակը
Լիազորված մարմինը վարում և հրապարակում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակը։ Մասնակիցը ներառվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում՝ լիազորված մարմնի կողմից, պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա։
Պատվիրատուի ղեկավարը որոշումն ընդունում է՝ հիմնվելով հետևյալ դեպքերի վրա՝
- Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու մասին հայտարարությունը,
- Կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը, կամ
- Պայմանագրի միակողմանի լուծման մասին հայտարարությունը։
Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին:
Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:
Մասնակցության համար որակավորման չափանիշները
Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին, որոնք ներառում են․
- Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը։
- Մասնագիտական փորձառություն։
- Տեխնիկական միջոցներ։
- Ֆինանսական միջոցներ։
- Աշխատանքային ռեսուրսներ։
Ոչ թույլատրելի չափանիշներ
Չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք․
- Նշված չեն օրենքում,
- Խտրական են և սահմանափակում են մրցակցությունը,
- Համարժեք չեն և չեն չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից
Այլ կարևոր դրույթներ
- Մասնակիցը կարող է հիմնվել այլ անձանց տեխնիկական կամ ֆինանսական միջոցների վրա համապատասխան պայմանագրային հիմքով։
- Հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։