ՀՀ ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանի եկամուտը հարկային տարվա ընթացքում կազմել է 42 միլիոն 976 հազար 200 դրամ:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:
Վերոնշյալ գումարից 2 միլիոն 976 հազար 200 դրամը ԱԺ նախագահը ձեռք է բերել աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից, իսկ 40 միլիոն դրամը կազմել են նրա այլ եկամուտները:
Հովիկ Աբրահամյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 280 միլիոն դրամ, որը տարվա ավարտին նվազել է` հասնելով 270 միլիոնի, ինչպես նաև 2 միլիոն ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա ավարտին կազմել է 1 միլիոն 195 հազար դոլար:
Նշենք, որ ԱԺ նախագահը 2013 թվականի ընթացքում որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել:
Նունե Հովսեփյան