Որքա՞ն է կազմել ԱԺ նախագահի եկամուտը 2013 թվականի ընթացքում

ՀՀ ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանի եկամուտը  հարկային տարվա ընթացքում կազմել է 42 միլիոն 976 հազար 200 դրամ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից: 

Վերոնշյալ գումարից 2 միլիոն 976 հազար 200 դրամը ԱԺ նախագահը ձեռք է բերել աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից, իսկ 40 միլիոն դրամը կազմել են նրա այլ եկամուտները:

Հովիկ Աբրահամյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 280 միլիոն դրամ, որը տարվա ավարտին նվազել է` հասնելով 270 միլիոնի, ինչպես նաև 2 միլիոն ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա ավարտին կազմել է 1 միլիոն 195 հազար դոլար:

Նշենք, որ ԱԺ նախագահը 2013 թվականի ընթացքում որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել:

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ