Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել և թարմացնել նոր պատմական առավելագույն ցուցանիշը՝ շնորհիվ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից մեծ պահանջարկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կրիպտոարժույթներին աջակցող քաղաքականության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Trading Economics-ը։
Հուլիսի 11-ի սակարկությունների ժամանակ Բիթքոինի արժեքն աճել է 4%-ով՝ հասնելով 118 200 դոլարի։ Տարվա սկզբից դրա գինը բարձրացել է մոտ 26%-ով, իսկ վերջին տասներկու ամիսների ընթացքում՝ ավելի քան կրկնապատկվել։
Ներդրողները ուշադիր կհետևեն հուլիսի 14-ին սկսվող առաջիկա «կրիպտո շաբաթին»։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ ԱՄՆ օրենսդիրները կքննարկեն թվային ակտիվների կարգավորման վերաբերյալ մի քանի կարևոր օրինագիծ։