Ինչո՞ւ եք պայքարում, եթե Սամվել Կարապետյանը թքած ունի․ ՀԷՑ գլխավոր տնօրենի ժ/պ-ն պատասխանում է լրագրողի հարցին

Սամվել Կարապետյանը պետք է իր սկզբունքները, իր հավատքը դավաճանի, որպեսզի ՀԷՑ–ը մնա իրեն. տնօրենի պաշտոնակատարը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց Կարապետյանի ձերբակալության օրը նրա արած արտահայտությունը, թե` «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ», որը հետագայում իշխանության ներկայացուցիչների կողմից բազմաթիվ շահարկումների առիթ դարձավ։

«Այստեղ «ՀԷՑ» բառը հենց որ փոխում ենք «ունեցվածք» բառով, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Դա կարող է լինել նաև «Տաշիր պիցցան», «Դալմա» մոլը և այլն։ Հաշվի առնելով, որ այդ պահին ՀԷՑ-ն էր թիրախավորված` ինքը ՀԷՑ–ն է ասել»,-ասաց Դավիթ Ղազինյանը` համոզմունք հայտնելով, որ Կարապետյանի արտահայտությունը շահարկողներն էլ շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ կոնտեքստում է այն արվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել