«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևեց շուրջ 1 ժամ, 15 րոպե։
Քննարկեցինք օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև երկուստեք այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։
Պուտինը շատ հստակորեն հայտարարել է, որ ստիպված է լինելու արձագանքել օդանավակայանների վրա տեղի ունեցած հարձակմանը»,-այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։