«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»․ Թրամփ

«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևեց շուրջ 1 ժամ, 15 րոպե։

Քննարկեցինք օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև երկուստեք այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։

Պուտինը շատ հստակորեն հայտարարել է, որ ստիպված է լինելու արձագանքել օդանավակայանների վրա տեղի ունեցած հարձակմանը»,-այս մասին հայտնել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել