Բենիամին Հարությունյանը՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

Բենիամին Հարությունյանին վերապահվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պարտականությունները։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Բենիամին Սամվելի Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի հունիսի 6-ին, Արարատի շրջանի Կիրովի անվան ավանում:

Աշխատանքային գործունեություն

2022-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):

2021-2022թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

IV-XI.2021թ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2018-2021թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2014-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

VII-X.2014թ.` ՀՀ ՊՆ 55494 զորամասի քննիչ,

2012-2014թթ.` ՀՀ ՊՆ 55898 զորամասի քննիչ,

Կրթություն

2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

ՀՀ վարչապետի 2024թ. հոկտեմբերի 9-ի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

2009-2011թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել