2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում. Հայհիդրոմետ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում ապրիլին կազմել է 6․2 °C, որը նորմայից բարձր էր 1․0 °C-ով։ Այս մասին հայտնում են Հահիդրոմետից։

«Տեղումների ամսական քանակը՝ 91․6 մմ, նորմայից ավել էր՝ կազմելով նորմայի 132․2 %-ը։ Տեղումներով օրերը գերակշռում էին ողջ ամսվա ընթացքում և միայն առանձին օրեր շրջանների մեծ մասում դիտվեց առանց տեղումների եղանակ։

Ապրիլի առաջին տասնօրյակում ջերմաստիճանը բարձր էր նորմայից, որին հաջորդեց համեմատաբար ցուրտ երկրորդ տասնօրյակը, երբ միջին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից։ Ապրիլի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը բարձրացավ և կրկին դիտվեցին նորմայից բարձր ջերմաստիճաններ։

Ապրիլի 25-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Մեղրիում հասավ 32․5 °C-ի, իսկ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է ապրիլի 13-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում՝ -15․2 °C։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք և ամենաչոր ապրիլը դիտվել է 2024 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 9․4 °C, իսկ տեղումների քանակը՝ 23 մմ։ Ամենացուրտը ապրիլը դիտվել է՝ 1949 թվականին՝ 1․2°C միջին ամսական ջերմաստիճանով, իսկ ամենախոնավը՝ 1963 թվականին՝ 143․8 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ ապրիլ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1.9 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 7,5 %-ով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել