Դ․ Կուշմենկոն ապօրինի ձեռք է բերել ու իր մոտ պահել «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։ Նա նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Ռ.Մուրադյանի հետ միասին գնացել են Ռ.Պողոսյանին պատկանող Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակարան։ Դ․ Կուշմենկոն իր կողմից նախապես ձեռք բերված «Մեթադոն» տեսակի թմրամիջոցը ներարկման եղանակով իրացրել է Ռ.Մուրադյանին՝ այդ կերպ վերջինիս անզգուշությամբ զրկելով կյանքից, ինչպես նաև պատրաստելու եղանակով ապօրինի կերպով իրացրել Ա. Փիլոյանին և փորձել է ապօրինի իրացրնել Ռ. Պողոսյանին:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մարտի 14-ին և մակագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսսենիկ Մելքոնյանին։
Դ․ Կուշմենկոյին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը)։ 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (3 դրվագ) (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):
Դ․ Կուշմենկոյի նկատմամբ խափնման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հոդված 44-ը սահմանում է հանցափորձը և դրա տեսակները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: